ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ․ Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամոթալի պահվածք դրսևորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշվեհարդարի ձևով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Սա մեր հասարակությունը, Սփյուռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականությունը թուլացնող պահվածք է, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։

Ի գիտություն Հայաստանի իշխանությունների՝ բերում եմ միջազգային փորձի օրինակներ, որոնք կապված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկման ենթարկեու հարցի հետ։

Այսպես, Հունաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործողությունների ընթացքում ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առևտրային գործողությունների համար։ Այսինքն՝ եթե եկեղեցու տարածքում կա, օրինակ, սրճարան կամ գրախանութ, ապա հարկը պետք է վճարվի։ Ավելին, պետությունն է ապահովում հոգևորականների աշխատավարձի և վերապատրաստումների համար վճարումները, ինչպես նաև վճարում է եկեղեցական շինությունների պահպանման ծախսերը։

Մեծ Բրիտանիայում եկեղեցիների մեծ մասը գրանցված է որպես բարեգործական կազմակերպություններ, և հարկ չեն վճարում։ Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեության ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առևտրային գործունեության համար։ Սակայն ի տարբերություն Հունաստանի, եթե եկեղեցու տարածքում կա սրճարան, օգտվում է “Business rates relief” կանոնից, որի դեպքում կամ հարկ չի վճարում կամ էլ զգալիորեն կրճատվում է գումարը։

Ընդ որում խոսքը ոչ միայն եկեղեցիների, այլ առհասարակ պաշտամունքի վայրերի (“places of worship”) մասին, որի մեջ կարող են մտնել թե՛ եկեղեցիները, թե՛, օրինակ, այլ կրոններին պատկանող տաճարները։

Դանիայում և Շվեդիայում եկեղեցու անդամները վճարում են պետության կողմից գանձվող եկեղեցական հարկ։ Այս հարկի դրույքաչափը տատանվում է համայնքային մարմնի որոշմամբ և օգտագործվում է եկեղեցու գործունեությանն աջակցելու համար, ներառյալ՝ եկեղեցական շենքերի սպասարկումը և հոգևորականների աշխատավարձերը:

Այս վճարը գանձվում է պետական հարկային մարմնի կողմից կանոնավոր եկամտահարկի հետ միասին, այնուհետև փոխանցվում է Շվեդիայի եկեղեցուն՝ աջակցելու համար նրա գործունեությանը:
Շվեդիայում և Դանիայում եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեության ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առևտրային գործունեության և կրոնական նպատակներով օգտագործվող գույքի համար։

Կրոնական նպատակներով օգտագործվող գույքը (օրինակ՝ եկեղեցական շենքերը և հարակից շինությունները) ազատված են գույքահարկից:

Նշվածի հետ միասին, եթե եկեղեցին զբաղվում է առևտրային գործունեությամբ (օրինակ՝ գույք վարձակալելը կամ բիզնես վարելը), ապա այդ գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման:

Նորվեգիայում Ազգային եկեղեցին և այլ ճանաչված կրոնական համայնքները ֆինանսավորում են ստանում պետությունից և համայնքապետարանից:

Կրոնական համայնքներն ազատված են նվիրատվությունների, հավաքագրումների և կրոնական գործունեությունից ստացված եկամուտների հարկերից: Սա նշանակում է, որ անդամների կողմից կրոնական ծառայությունների, արարողությունների և եկեղեցու հետ կապված այլ գործառույթների համար տրվող գումարները ազատված են հարկերից:

Վրաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեությունից ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առևտրային գործունեության համար։

Կրոնական կազմակերպություններից կարող է պահանջվել թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ և առևտրային գործունեությունից եկամուտների մասին հաշվետվություն։

Ռուսաստանի Դաշնությունում կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, հատուկ կարգավիճակ ունեն հարկային համակարգում։ Բոլոր կրոնական կազմակերպություններն ազատվում են եկամտահարկ վճարելուց, եթե եկամուտը ստացվում է իրենց հիմնական գործունեությունից (կրոնական, կրթական և մշակութային): Կրոնական կազմակերպությունները պարտավոր չեն գույքահարկ վճարել, եթե գույքն օգտագործվում է հիմնական եկեղեցական գործունեության համար:

Տարբեր ապրանքների և ծառայությունների վաճառքից հարկերը հիմնականում նախատեսված են օրենքով, սակայն կան տարբեր բացառություններ: Օրինակ՝ հուղարկավորության պարագաների ցանկից ապրանքները չեն հարկվում»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular