ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է ձեռք բերել։ Ընդ որում, ռեկորդային հակավարկանիշ, ինչպիսին չի եղել ՀՀ որևէ ղեկավարի պարագայում: Փաշինյանն իշխանության եկավ ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, սակայն հիմա հանրության մի հատվածի շրջանում կոնկրետ ատելություն կա իր գլխավորած քաղաքական թիմի նկատմամբ, քանի որ քպական իշխանությունների օրոք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից կորուստներ կրել։

Չհաշված՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս պահի իշխանությունները անընդհատ հարվածներ են հասցնում մեր ազգային արժեհամակարգին ու ձևավորված պետական ավանդույթներին։ Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է զինանշանը փոխելու ու դրա վրայից Արարատի ու հայկական թագավորությունների զինանշանները հանելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը խոսում է պետության ինքնիշխանությունից, սակայն զիջում է այդ ինքնիշխանությունը։ Հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն պետք է Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն պետք է ունենա կամ այդ Սահմանադրության մեջ ինչ պետք է գրված լինի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ դրանք ևս չեն արդարացրել հանրության ակնկալիքները։ Եվ դա է պատճառը, որ ներկայիս ծանր փուլում ընդդիմադիր շարժումն առաջնորդելու առաքելությունն իր վրա է վերցրել Եկեղեցու սպասավորը։ Ու դրանով է պայմանավորված, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը այլ ուղղվածություն ունի և ձևավորվել է ոչ թե դասական առումով քաղաքական կողմնորոշման, այլ համազգային օրակարգի ներքո, որը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց գաղափարական տարբերություններից։

Ի սկզբանե իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե իրենք վստահ են, որ այդ շարժումը շատ շուտով մարելու է, բայց, ի հակադրություն նրանց ակնկալիքների, իսկ ավելի ստույգ՝ նրանց փափագի, շարժումը շարունակում է ծավալվել ու ընդլայնվել։ Ու իշխանականների համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը համախմբող նշանակություն է ձեռք բերել։ Այն հիմնված չէ ատելության գեներացման վրա, ինչպես 2018 թվականին էր։ Ակցիաների ժամանակ չկան բաժանարար գծեր։ Ու մարդիկ ավելի շատ հույսեր են կապում համազգային օրակարգի իրագործման հետ, այլ ոչ թե միայն իշխանություններին մերժելու։ Դա է նաև պատճառը, որ ընդդիմադիր շարժման ակցիաներին մասնակցում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցում էին նրա գլխավորած իշխանության հետ, իսկ հիմա զղջում են դրա համար։ Բայց եթե սկզբնական շրջանում իշխանությունները փորձում էին չտեսնելու տալ ընդդիմադիր շարժման ծավալումն ու տպավորություն ստեղծել, թե իրենց դիրքերն ամուր են, անհանգստանալու կարիք չունեն, ապա հիմա իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր շարժման դեմ գործի է դրվել ողջ իշխանական քարոզչամեքենան, որը նաև ջանք ու եռանդ չի խնայում մանիպուլ յացիաների միջոցով մարդկանց ապակողմնորոշելու համար։ Մյուս կողմից էլ՝ քպական պատգամավորներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով ինչ-որ բաներ են խոսում շարժման մասին: Ներողություն, շարժման դեմ: Ավելին, երկու օր շարունակ խորհրդարանում քպականների բոլոր ելույթները նվիրված էին Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նույնիսկ Բագրատ Սրբազանը հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակն իշխանությունների համար հանգիստ է, ապա խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում շարժմանը։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ բոլոր ելույթներն անխտիր ոչ միայն ստապատիր էին, այլ առավելապես անհոդաբաշխ, ջղաձիգ ու հիստերիկ։ Այս ամենը, փորձագետներից շատերի համոզմամբ, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իսկապես հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց հեռացել է, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, ու դրանից օրըստօրե ավելի ջղաձիգ, լարված ու նյարդային են դառնում: Դա նույնիսկ հասկանալի է. վախը ծանր բան է, դրա հետևանքներն՝ առավել ևս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular