ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված և հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ սահմանել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

Նշվում է, որ առաջարկվող նախագիծը հարկային արտոնություն չի ենթադրում։ Ներգնա զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային արդյունք/ապրանք է, որն, ըստ էության, արտահանվում է (իրացվում է օտարերկրյա զբոսաշրջիկներին), և արդարացի է, եթե այդ ապրանքի իրացման նկատմամբ կիրառվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ (ինչպես ընդունված է կիրառել ապրանքների արտահանման նկատմամբ)՝ դրանով նպաստելով նաև համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև առկա խնդիրների լուծմանը։

Ակնկալվում է, որ 2024-2029 թթ. ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի առնվազն 3 միլիոնի, ընդ որում՝ ներգնա զբոսաշրջային այցելություններից ստացվող համախառն եկամուտը կհասնի տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄն դոլարի՝ պետական բյուջե ապահովելով մոտ 600 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ, էապես կփոխվի ներգնա զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական կառուցվածքը, կվերանա կախվածությունը մեկ, երկու շուկաներից, կազմակերպված զբոսաշրջության, որն առավել կայուն, պատասխանատու և վերահսկելի է, մասնաբաժինն ընդհանուր այցելություններում կհասնի առնվազն 30 տոկոսի։

Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում 2023 թ.-ի հունվարից մինչև 2024 թ.-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացված միջազգային այցելությունների երրորդ հետազոտության արդյունքներով կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինը 5,1 տոկոս է։ Կստեղծվի ավելի քան 20000 լրացուցիչ որակյալ աշխատատեղ։ Ընդ որում գյուղական բնակավայրերում, բացի գյուղատնտեսականից, կստեղծվեն նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր։

Պետական բյուջեի եկամուտները զգալիորեն կավելանան (2027 թ.-ին՝ մոտ 340 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)՝ հաշվի առնելով նաև հարկման բազայի ընդլայնումը և զբոսաշրջության մուլտիպլիկատիվ էֆեկտը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular