ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են․ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով, իրենք չկային»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների խնդրանքով, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։ Փաշինյանը նաև իրեն Պապ թագավորի հետ էր համեմատել։

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Ինքը (Փաշինյանը-խմբ․) անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։

Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը ։ Այդպիսի Պապ թագավորը  վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։

Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության։

Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասաց Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular