ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծվել է «ամենակեր» մարտական անօդաչու թռչող սարք «Վոլինյական»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անօդաչու թռչող սարքեր արտադրող ուկրաինական Wardrone.pro ընկերությունը մշակել է «Վոլինյակա» հեքսակոպտերը, որը կարող է հարձակվել հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի վրա, այդ թվում գիշերը։ Այս մասին ասվում է արտադրողի պաշտոնական կայքում, գրում է focus.ua-ն։

«Վոլինյակա»-ի հիմնական առանձնահատկությունը նրա գրեթե «ամենակեր» արձակման համակարգն է, որը թույլ է տալիս օգտագործել Ուկրաինայի պաշտպանության ուժերի մոտ օգտագործման մեջ գտնվող բոլոր տեսակի զինամթերքի մոտ 80%-ը: Հեքսակոպտերը կարող է 12 կիլոմետր հեռավորության վրա տեղափոխել 10 կիլոգրամանոց ծանրաբեռնվածություն: Օգտակար բեռի քաշը անգամ կարելի է ավելացվել մինչև 32 կիլոգրամի: Ինչպես նշում է արտադրողը, «Վոլինյական» հագեցած է բազմալիք կապի համակարգով, որը թույլ է տալիս անօդաչուին արդյունավետ գործել հակառակորդի էլեկտրոնային պատերազմական տեխնիկայի ազդեցության տակ։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքն իր մեջ ունի ժամանակակից ջերմային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս գործել գիշերային ժամերին։ Հավաքովի շրջանակի շնորհիվ անօդաչու թռչող սարքը ծալված վիճակում շատ տեղ չի զբաղեցնում և հեշտ է տեղափոխվում:

«Վոլինյակա»-ի  տեխնիկական բնութագրերն են.

-թռիչքի ժամանակը առանց ծանրաբեռնվածության մինչև 60 րոպե

-թռիչքի ժամանակը օգտակար բեռով  30 րոպե

-քաշը առանց բեռի 22 կիլոգրամ

-չափերը 1300x600 մմ

-մարտկոցի հզորությունը 60000 mAh

-վիդեո համակարգը թվային/անալոգային

-տեղակայման ժամանակը  20 րոպե

-ջերմային պատկերիչը FLIR640x480

-կայունացուցիչը Gremsy Mio:

Նշենք, որ հեքսոկոպտերը անօդաչու թռչող սարքի տեսակ է, որը նույն հարթության մեջ պտտվող 6 շարժիչներից բաղկացած համակարգ է։ Այն կշռում է ավելի շատ, քան սովորական կվադրիկոպտերը, բայց ավելի դիմացկուն է և կարող է ավելի շատ ծանրաբեռնվածություն կրել: Ռուսները նման անօդաչուներին անվանում են «Բաբա Յագա»։ Ի տարբերություն այլ անօդաչու թռչող սարքերի «Բաբա Յագա» անօդաչու թռչող սարքերը լիովին անձեռնմխելի են էլեկտրոնային պատերազմից, բացի դա հակադրոնային ցանցերն են անարդյունավետ  դրանց դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը պնդում է, որ իրենք ևս ունեն «Բաբա Յագա»-ի տիպի իրենց ծանր հեքսակոպտերները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular