ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր: Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարության մեջ։

«Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված 1988թ. տոպոգրաֆիկ քարտեզով, որը հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների արձանագրությամբ, հանձնվել էր Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահություններին:

Ընդ որում 1988-ին ավարտված գործընթացը, որը հիմնված էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրա, այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն ենթակա չէր խորհրդարանների (Գերագույն խորհուրդների) կողմից վավերացմանը: Փաստորեն այսօր այս այսպես կոչված սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճվում է Հայաստանի մեջ, Հայաստանի տարածք:

Կրկնում ենք՝ Կիրանցն Ադրբեջանին սահմանակից բնակավայր չի եղել, եղել է Հայաստանի կազմում Ադրբեջանին սահմանամերձ բնակավայր: Նույնն է և Ոսկեպարի պարագայում: Այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նվիրաբերվում են Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի վկայակոչմանը, այն խաբեություն է, քանի որ Գլխավոր շտաբի քարտեզները չեն հանդիսանում հանրապետությունների վարչատարածքային բաժանման, հետևաբար սահմանագծման, սահմանազատման հիմք: Այս քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան հայկական աշխարհին որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է:

Պահանջեք իշխանությունների կողմից վկայակոչվող 1976 թվականի տոպոգրաֆիկ քարտեզն ու դրա իրավական փաստումը:

Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular