ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չափազանց կարևոր է, որ Հայաստանն Իրանի համար այս ողբերգական օրերին երկրի նախագահի, արտգործնախարարի և նահատակված մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությանը ներկայացել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի գլխավորությամբ, ինչը հերթական անգամ ընդգծում է երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունների կարևորությունը և դրանց առաջնայնությունը երկու կողմերի համար։     

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արևելագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նաև Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի դիտարկումներին՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ, որոնք հոգևոր առաջնորդը հնչեցրել է Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։  

«Միանշանակ է, որ նման ուղերձի հնչեցմամբ՝ իրանական կողմը հետապնդում է մի քանի նպատակ։ Հոգևոր առաջնորդի ուղերձը միաժամանակ ունի մի քանի հասցեատեր․ առաջին հերթին դա ուղղված է Հայաստանին, որի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդն արտահայտել է կարևոր դիրքորոշում։ Հայ-իրանական հարաբերություններն ընդլայնելու ուղերձն ուղղված է նաև երկու երկրների հակառակորդներին, տարածաշրջանի ոչ բարեկամ պետություններին, որոնք, օգտվելով իրավիճակից, իրենց հաշվարկներում Իրանի համար այս բարդ ժամանակահատվածում կփորձեն առաջ մղել իրենց ծրագրերը, որոնք կարող են խնդրահարույց լինել ու հակասել թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համատեղ շահերին»,- ասաց Պետրոսյանը։

Վերլուծաբանը հավելեց, որ Ալի Խամենեիի ուղերձից բխում է այն կարևոր դրույթը, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման առումով Հայաստանում չպետք է լինի որևէ անորոշություն և մտահոգություն Ռայիսիի կառավարության ստանձնած պարտավորությունների և ընդհանուր առմամբ Իրան-Հայաստան հարաբերություններում սկզբունքային ուղղությունների առաջմղման առնչությամբ։

«Իրանական կողմը վերահաստատում է այն ուղեգիծը, սկզբունքներն ու պատրաստակամությունը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում»,- ասաց Պետրոսյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular