ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրանք 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների հիման վրա», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե այս քարտեզները շատ կարևոր դեր ունեն պետության անկախության և ինքնիշխանության հետագա զարգացման գործում։

Վարչապետն ասաց, թե այժմ կարող է բաց խոսել, նշելով, թե մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների 19 էջերով վերարտադրել են քարտեզների վրա Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը. «Այս քարտեզը ունի դե յուրե իրավական ուժ»:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular