ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսերին սիրելու 10 պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պերֆեկցիոնիստ Կույսերի հետ սիրո հարցում ոչ միշտ է հեշտ։ Բայց եթե պատրաստ եք մեծ զգացմունքի, նա կլինի ամենանվիրված և սիրող զուգընկերը։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ 10 հատկանիշ։

1. Կույսերը զգացմունքային են։ Կույսերը վերահսկում են սեփական զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգացմունքային են և չեն ցանկանում չափազանց սուր արձագանքել։ Հաճախ կարող է պատահել, որ այն ժամանակ, երբ վերջապես հասկանաք, որ Կույսին որևէ բան անհանգստացնում է, նրանք արդեն «կպայթեն»։ Նրանց թույլ տվեք արտահայտել իրենց զգացմունքները և մի հարձակվեք նրանց վրա, երբ նրանք դուրս են գալիս ափերից։ Նրանք լսված լինելու կարիք ունեն, և հենց հասնեն դրան, կարող են հանգստանալ։

2. Ասեք այն, ինչ նկատի ունեք, և նկատի ունեցեք այն, ինչ ասում եք։ Կույսերը տանել չեն կարողանում խաղեր, նրանք չեն սիրում գլխի ընկնել և ենթադրություններ անել։ Մտքերի խաղերն ու զգացմունքները լռության մատնելը Կույսերը ժամանակի և էներգիայի անիմաստ կորուստ են համարում։ Կույսի կողմից ընդունվելու և հասկացված լինելու բանալին բաց շփումն է։ Միայն հիշեք, որ Կույսերը զգացմունքային են։

3. Կարգապահությունն ու մաքրությունը նրանց ուղեկիցներն են։ Կույսերը սիրում են կարգապահություն և մաքրություն։ Նրանք տանել չեն կարողանում քաոսը։

4. Խրախուսեք նրանց, քանի որ Կույսերն իրենք դա չեն անի։ Կույսերը հոգ են տանում մարդկանց նկատմամբ և սիրում են իրենց պետքական զգալ, բայց հաճախ մոռանում են իրենց մասին։ Օգնեք նրանց ստանալ և տալ։

5. Խորաթափանց են և լավ ինտուիցիա ունեն։ Միշտ ասեք ճշմարտությունը և անկեղծ եղեք։ Կույսերը կարող են հեշտությամբ բացահայտել ստախոսներին։ Այդ պատճառով հարկավոր չէ անազնիվ կամ կեղծ լինել։ Կույսերը գնահատում են վստահությունն ու ազնվությունը, նույնիսկ, եթե ձեր անկեղծությունը ցավ է պատճառում։ Կույսերը կարեկցող են, իրենց դռները բացում են բոլորի առաջ։

6. Նվիրված են, իրենց ամբողջությամբ նվիրում են մտերիմներին։ Միևնույն ժամանակ, կույսերը թույլ չեն տա օգտագործել իրենց։ Երբ նրանք հասկանան, որ չեն ստանում այն, ինչ իրենք են տալիս, արագ ցույց կտան իրենց կյանքից դուրս գալու ճանապարհը։

7. Շատ են աշխատում։ Բնավորության գծերից մեկը, որով Կույսերը հպարտանում են, նրանց աշխատանքային էթիկան է։ Նրանք ջանասիրաբար աշխատում են, ընդ որում, բոլոր առումներով՝ կարիերա, հարաբերություններ, ինքնազարգացում։

8. Սիրում են անձնական տարածությունը։ Կույսերը շփվող են, սիրում են ժամանակ անցկացնել մարդկանց հետ, բայց նրանք միևնույն ժամանակ՝ շատ անկախ են, սիրում են ամեն ինչ սեփական ուժերով անել։ Նրանց հարկավոր է իրենց և ձեր համար ժամանակի հավասարակշռություն։ Հենց Կույսերը զգան, որ իրենց հոգեբանորեն խեղդում են, կհեռանան։ Սեփական գործերով զբաղվելու ազատություն տվեք Կույսերին, և նրանք կհարգեն ձեզ դրա համար։

9. Ինքնաքննադատ են։ Կենդանակերպի նշաններից որևէ մեկն այդքան քննադատական մոտեցում չունի սեփական անձի նկատմամբ, ինչպես Կույսը։ Նրանց չափանիշերը բավական բարձր են։ Կույսերին հարկավոր են սիրող մարդիկ, որպեսզի հիշեցնեն նրանց, որ որևէ մեկն իդեալական չէ։

10. Կույսերը «կույս» չեն։ Թույլ մի տվեք, որ Կույսերը ձեզ մոլորության մեջ գցեն։ Նրանք սեքսուալ և կրքոտ մարդիկ են։ Սեքսուալությունը շատ կարևոր է Կույսերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular