ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները:

«Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ որակյալ կրթություն՝ ըստ իր կարիքների և կարողությունների, և հանրայնացնել կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահառուների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական երեք ուղղություններ են նախանշվել՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և ապրանքների միջազգայնացում և արտահանում:

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ոլորտում նոր մարտահրավերները նպատակաուղղված են Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը՝ զարգացման հիմնական նախապայման դիտարկելով բարձր տեխնոլոգիաների խթանումը:

Նախարարը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մեկնարկած մի շարք ծրագրային նախաձեռնություններ: «Ընթացող բարեփոխումներով նախատեսված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման /դուալ կրթության/ մոդելների զարգացում և ընդլայնում, ՄԿՈՒ համակարգի ծրագրերի որակի բարելավում, ինչպես նաև օրենսդրական շրջանակի իրավական կարգավորման մեխանիզմների ապահովում՝ ներառյալ ֆինանսավորման մեխանիզմները: 2023 թվականի դրությամբ դուալ կրթության մոդելը ներդրվել է Հայաստանի 20 ՄԿՈՒ հաստատություններում՝ շուրջ 24 մասնագիտությունների համար՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գինեգործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ ինժեներություն, լոգիստիկա և այլն»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Տեղեկացնելով, որ մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ինստիտուցիոնալացում, սոցիալական գործընկերների ներգրավմամբ կրթության կառավարման և կազմակերպման նոր մոդելի ներդրում, կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակության և պահանջների վերանայում, ֆինանսավորման համակարգի փոփոխություն, ձեռնարկատիրական գործունեության խթանում և այլն:

Բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նաև վարչական և մանկավարժական անձնակազմերի մասնագիտական զարգացման և խրախուսման փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախատեսելով վերապատրաստում, սերտիֆիկացում, կատեգորիաների և կոչումների շնորհում, ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների կարգավորում:

«Մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը բարեփոխումների հատուկ ուղղություն է՝ համընդհանուր ներառման ապահովման միջոցով: Համընդհանուր ներառական և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է բարդ գործընթացների կազմակերպում, որոնց շրջանակում հնարավոր կլինի ապահովել ՄԿՈՒ և ակադեմիական կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Մասնագիտական և ակադեմիական ուսուցման հավասարակշռման կայուն համակարգերի ստեղծումը՝ ըստ աշխատաշուկայի կարիքների, ներառում է մի շարք ոլորտների արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝  առաջնահերթ ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի մշակում: Կարևոր գործընթացներից են ուսուցման ակադեմիական կրեդիտների ճանաչումը, որը կբարձրացնի շրջանավարտների մրցունակությունը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման լրացուցիչ մեխանիզմների ստեղծումը, որը ուսանողներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել մասնագիտական աշխատանքին և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման ավելի լայն հնարավորություններ ունենալ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: Լոնդոնում անցկացվող համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների՝ Կրթական համալսարանի դիզայնի կոնցեպտի մշակման հետ կապված աշխատանքներում մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Այդ համատեքստում կայացել է շատ արդյունավետ քննարկում, և բրիտանական կողմը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Հայաստան, որի ընթացքում էլ կստորագրվի համապատասխան հուշագիր. այն ներկայում վերջնականացման փուլում է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ներառում են Կրթական համալսարանի կոնցեպտի մշակման, ինչպես նաև խոշորացված համալսարանների կառավարիչների վերապատրաստման հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև բուն իրականացման գործընթացը, քանի որ Լոնդոնի համալսարանական քոլեջն անցել է խոշորացման գործընթաց, որին միավորվել են տարբեր հաստատություններ և հենց Կրթական ինստիտուտը: Նշվել է, որ բրիտանական կողմը կկիսվի իր փորձառությամբ և պրակտիկ գիտելիքներով՝ ինչպես իրականացնել այդ գործընթացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular