ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ռուսական հրթիռն է ի վիճակի հասնել Մեծ Բրիտանիա.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական X-101 թևավոր հրթիռը կարող է հասնել Լոնդոն, քանի որ այն ընդունակ է խոցել թիրախները հինգ հազար կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը, գրում է ura.news-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք ունի հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա, եթե Ուկրաինայի Զինված ուժերն օգտագործեն իրենց զենքերը ռուսական տարածքներին հարվածելու համար։

«Կան ոչ միջուկային զենքեր: Օրինակ X-101 թեւավոր հրթիռը։ Դրա օգտագործման շառավիղը մոտ 5 հազար կմ է, և այն սկզբունքորեն կհասնի Մեծ Բրիտանիայի տարածք։ Կարող են լինել նաև այլ ոչ միջուկային համակարգեր»,- ասել է Ալեքսեյ Լեոնկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է նաև միջուկային զենք կիրառել։ Փաստն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենքի օգտագործումը սպառնալիք է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար։ Հրթիռները, այդ թվում՝ «Storm Shadow»-ները, որոնք մատակարարվում են Ուկրաինային, ընկնում են հենց դրա տակ։

Հիշեցնենք նաև, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը լիովին իրավունք ունեն օգտագործել բրիտանական զենքերը Ռուսաստանին հարվածելու համար։ Դրանից հետո բողոք է արտահայտվել Ռուսաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular