ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իռլանդիան, Իսպանիան ու Նորվեգիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիան կմիանա Իռլանդիային և Նորվեգիային մայիսի 22-ին Պաղեստինի պետության ճանաչման հարցում: Հայտնել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իսպանիայի և Իռլանդիայի կառավարություններն այսօր կորոշեն ճանաչել Պաղեստինի պետականությունը»,- գրել է կայքը։

Հրատարակության տվյալներով՝ դեռ պարզ չէ, թե արդյոք Բելգիան, Սլովենիան ու Մալթան կմիանան Պաղեստինի պետության ճանաչմանը չորեքշաբթի օրը։

Այսօր նորվեգական NRK հեռուստաընկերությունը հայտնել է, որ որ Նորվեգիան նույնպես կճանաչի Պաղեստինը մայիսի 22-ին։ Իր հերթին, Irish Independent-ը գրել է, որ Իռլանդիան, ամենայն հավանականությամբ, այսօր նույնպես պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։

Պաղեստինը այժմ ճանաչված է ԵՄ անդամ 9 երկրի կողմից։ 8 երկրներ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան այս քայլին գնացել էին դեռ 1988 թվականին՝ նախքան ԵՄ-ին միանալը, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular