ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անցկացվեցին մայիսմեկյան երթեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիությունը և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Երևանում դուրս էին եկել մայիսմեկյան երթի՝ հանուն աշխատավորի շահերի և իրավունքների պաշտպանության:

«Հայաստանի Հանրապետությունը, համաձայն մեր  Սահմանադրության, սոցիալական պետություն է, և սոցիալականը միշտ պետք է  լինի առաջնային։ Իհարկե, տնտեսությունը պետք է զարգացնել, պետք է բիզնեսի համար պայմաններ ստեղծել, սակայն պայմանները չպետք է լինեն աշխատողների հաշվին։ Պետությունը պետք է վարի արդար հարկային քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ: Երթի մասնակիցներն ընդգծում էին կառավարության ծրագրի առանցքային դրույթը՝ «Մ արդը գերագույն արժեքն է»։ Նրանք հորդորեցին կառավարությանը երբեք չմոռանալ այդ մասին և ամեն ինչ անել, Հայաստանի քաղաքացու համար:

ՀԿԿ-ն էլ թմբուկներով ու շեփորներով տոնական երթի էր դուրս եկել «Ուռա, կեցցե մայիսի մեկը, աշխատավորության օրը», «Կեցցե Կոմունիստական կուսակցությունը, կեցցե հայ գյուղացին, բանվորը» պաստառներով: «Կոմունիստների համար մայիսի 1-ն այնպիսի երևույթ է, այնպիսի գաղափար է, որ նշանակություն չունի՝ անկախության տարիներն են, թե խորհրդային, պետք է նշենք: Կոմունիստական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ նշում է մայիսի 1-ը: Մենք հավատարիմ ենք մնացել և մեր գաղափարախոսությանը և սկզբունքներին»,- ասաց ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանը` ավել ացնելով, որ իրենց երթին մասնակցում է շուրջ 5 հազար մարդ` հանրապետության բոլոր մարզերից: 

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրն է: 1886 թվականի մայիսի 1-ին աշխատավորների մասնակցությամբբողոքի ալիք բարձրացավ ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյումեղան բախումներ ոստիկանությանհետԲողոքի ակցիաների մասնակիցներից շատերը ձերբակալվեցինեղան զոհեր և վիրավորներԱվելի ուշ՝ 1889 թվականինԵրկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսն ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցերանցկացնելու մասին:  Առաջին անգամ Մայիսի 1-ը նշվել է 1890 թվականին մի շարք երկրներումԱյսօր այն նշվում է աշխարհÕ «ավելի քան 140 երկրումայդ թվումՀայաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular