ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե իրավիճակը իրենց համար հանգիստ է, խորհրդարանի աշխատանքն ինչի՞ են նվիրում դրան: 

Այս մասին արցախցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե իրենք մտահոգվելու պատճառ չունեն շարժման համար։

«Այդ ամբիոն կոչվածը ինչո՞ւ են նվիրում որևէ մեկի մասին խոսելուն ամբողջ իրենց բանակով»,- հարցրեց նա։

Հարցին՝ գործի են դրել իրենց ծանր հրետանի՞ն, նա արձագանքեց․ 

«Այ ձյուն գա իրենց ծանր հրետանիների գլխին, ծանր հրետանի են թող խոսեն Ադրբեջանի սպառանալիքների մասին։ Իմիջիայլոց, ամոթ է իրենց, բառիս բուն իմաստով։ Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են այս Շարժման մասով, մի բառ չեմ չափազանցնում, այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Սրա մասին թող այս մարդիկ մտածեն: Կտեսնեք այս երկու օրը հաղորդում է լինելու մասնագետների կողմից, կներկայացվի։ Դա տարածեք, գնում-գալիս եք այդ մարդկանց բարբաջանքները փոխադրում եք մեր դաշտ»,- ասաց նա։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ամենայն պատասխանատվությամբ ասում է՝ ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը, գաղափարները շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը։

«Նրանք այս գործող կառավարության մեջ գաղափարներ են առաջադրել Արցախի, Հայաստանի հետ կապված, որոնք իրենք չեն իրականացրել։ Ավելին, նախընտրական շրջանում հենց Ոսկեպարի, Կիրանցի հետ կապված, օրինակ, ձեռք կտրելու մասին է մարդը խոսել, չեն արել ոչ մի բան, նշանակում է՝ իրենք իշխանություն չեն եղել, իրենք ուղղակի տեղ են զբաղեցնում, սրանց թող պատասխանեն։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են ասում, խոսք է ասում են, շաղակրատում են, խնդիր չկա»,- հայտարարեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular