ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 18-ից մայիսի 26-ը Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը: Այն միտված է բարձրացնելու հասարակության մեդիագրագիտությունը։ Նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը օգնում է  հանցագործներին  տարեցտարի կատարելագործել  խարդախության  տեսակները՝  իրենց թակարդը գցելով ավելի շատ զոհերի։

Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Վաղինակ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում նկատվում է կիբեռհանցագործությունների վերաբերյալ հաղորդումների աճ, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է իրավապահ համակարգի նկատմամբ մարդկանց կողմից բարձր վստահությամբ։

 Մասնավորապես, խարդախության զոհ, որպես կանոն,  կարող են դառնալ բոլոր տարիքային խմբերի մարդիկ, սակայն առավել թիրախավորված են երիտասարդները, որոնք ավելի շատ են օգտվում համացանցից։

Թերևս ամենաշատ տուժում է բանկային ոլորտը, երբ զեղծարարները  հասարակությանը հայտնի կազմակերպությունների կամ բանկերի անունից գումարներ են փորձում շորթել, մարդկանց առաջարկում  են կատարել կասկածելի  ներդրումներ՝ կրիպտոարժույթի կամ այլ որորտներում։ Եղել է դեպք, երբ տուժողի կողմից կասկածելի ներդրումի չափը հասել է մինչև 20 հազար դոլարի։

Թվային միջավայրը ստերիլ պահելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների։

 «Կցանկանայի խորհուրդ տալ մեր հասարակությանը՝ մեդիա հարթակներում լինել ուշադիր, սոցիալական հարթակներում սահմանափակել անհատական էջերը, էջը չվարել բաց ձևաչափով, որտեղից հանցագործը հեշտությամբ կկարողանա ներբեռնել իրենց լուսանկարները, չբացել կասկածելի հղումներ, չլրացնել անհատական տվյալներ։ Խիստ կարևոր է ուշադիր լինել առցանց առևտրի հարթակներին, որոնցից  է, օրինակ, List am-ը, որը բավական մեծ տարածում ունի մեր հասարակության մեջ»,-նշեց Վաղինակ Մինասյանը:

Ոստիկանությունը հորդորում է համացանցում ցանկացած գործողություն կատարելիս ցուցաբերել զգոնություն,  ուշադիր լինել երեխաների լուսանկարները համացանց ներբեռնելիս. վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ լուսանկարը բեռնվում է այլ օգտատիրոջ կողմից և օգտագործվում մարդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառումներով կամ սպառնալիքներով։

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է կիբեռհացագործությունների մասին  Բուդապեշտյան կոնվենցիայի անդամ պետություն։ Իրավապահ համակարգը պարբերաբար թարմացնում է օրենսդրական բազան, ինչն էլ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ պայքարել կիբեռհանցագործությունների դեմ։

Քաղաքացիներին հորդորում ենք նմանատիպ ցանկացած հարցի դեպքում զանգահարել ՆԳՆ թեժ գիծ՝ 011 52 52 52։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular