Պահանջարկն աճել է ավելի քան 700 %-ով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական Epicenter առևտրի կենտրոնների ազգային ցանցի վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ մարզերում էլեկտրականության անջատման ժամանակացույցերի ներդրման առաջին հայտարարություններից հետո լիցքավորման կայաններ գնելու նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է գրում է biz.nv.ua-ն։ Ըստ Epicenter-ի հասարակայնության հետ կապերի բաժնի, վաճառքի ամենամեծ թռիչքը տեղի է ունեցել մայիսի 16-ին` ամբողջ երկրում առաջին զանգվածային անջատումներից հետո: Այսպես, մայիսի 16-ին լիցքավորման կայանների պահանջարկը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 14 անգամ, իսկ հաջորդ օրը գրեթե 15 անգամ, ըստ շաբաթվա արդյունքների, աճը կազմել է ավելի քան 700 % (կամ 8 անգամ ավելի):
3,5 անգամ աճել է նաև արևային մարտկոցների վաճառքը։ Ինչպես բացատրում է Epicenter-ի սպառողական էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Ռոման Իվաշկևիչը, արևային մարտկոցները հաճախ գնում են լիցքավորման կայանների աշխատանքը հոսանքազրկման ժամանակ պահպանելու համար:
«Ուկրաինացիները նկատելիորեն ավելի ակտիվ են փնտրում էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրներ։ Հաշվի առնելով այն, որ արևային սեզոնն առջևում է, արևային մարտկոցները դառնում են ակտուալ։ Հաճախ լիցքավորման կայանները ձեռք են բերվում արևային մարտկոցների հետ միասին որպես հավաքածու, կամ արևային մարտկոցներ են ձեռք բերվում ի լրումն վերջին սեզոնի ընթացքում գնված լիցքավորման կայանների: Ի վերջո, արևային մարտկոցը կարող է շարունակել էներգիա արտադրել էլեկտրաէներգիայի երկարատև անջատումների ժամանակ»,- ասել է փորձագետը։
Նաև անցյալ շաբաթ էականորեն աճել են power bank-ների վաճառքները 3,5 անգամ։ Բացի այդ, ուկրաինացիները ակտիվորեն գնում են լապտերներ, անխափան սնուցման սարքեր, մարտկոցներ և լարման ռելեներ։ Համապատասխան ապրանքների պահանջարկը աճել է 5-9 անգամ։ Գրանցվել է նաև մոմերի և ինվերտորների կրկնակի ակտիվ գնումներ։ Սակայն գեներատորները ավելի քիչ ակտիվ են գնվում:
Epicenter ընկերությունների խումբը միասնական էկոհամակարգ է, որը միավորում է Epicenter և Novaya Liniya մանրածախ ցանցերը, epicentrk.ua առցանց խանութը, Epicenter-Agro գյուղատնտեսական հոլդինգը, Epicenter Ceramic Corporation կերամիկական սալիկների արտադրության գործարանները և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը