«Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:
Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և նրան բերման ենթարկում ոստիկանության Արարատի բաժին:
Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
Երեխան չի օգտագործել այդ ամենը և նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին:
Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց: Ձերբակալված անձը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է: