ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ վատ եղանակային պայմաններում նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ․ Պետդեպարտամենտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ տեղի ունեցած ավիավթարը, հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ 45 տարի շահագործված ուղղաթիռը օգտագործել են վատ եղանակային պայմաններում։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ նա «պատասխանատվություն» է անվանել հենց իրանական իշխանությունների որոշումը ՝ օգտագործել ամերիկյան արտադրության 45 տարի շահագործված ուղղաթիռի օգտագործումը Ռաիսիին վատ եղանակային պայմաններում տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular