«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեժ մարտերը Հատուկ ռազմական գործողության գոտում վտանգ են ներկայացնում երկու կողմերի զրահատեխնիկայի համար ոչ միայն դասական հրետանային արկերի և բարձր արդյունավետ «նորաձև» fpv անօդաչու թռչող սարքերի, այլ նաև գրեթե ցանկացած հետևակային ստորաբաժանման այնպիսի հիմնական զենքերի, ինչպիսիք են նռնականետերը, պատճառով։ Խոսքը մասնավորապես հայրենական արտադրության PG-7VS շարքի հրթիռային նռնականետերի մասին է, որոնք կարող են շատ տհաճություններ պատճառել ոչ միայն թեթև զրահապատ մեքենաներին, այլ նաև ստանդարտ տանկային տեսակներին։ Եվ հենց առաջիններին պաշտպանելու համար էլ, «էժան և խիստ» տարբերակով, վերանորոգման ընկերությունների և առաջնագծի արհեստավորները մտածել են «գերանային խրճիթ» տիպի պաշտպանության ստեղծման մասին:
Հենց նման տարբերակով համալրված 152 մմ-ոց «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցի նկարներ են հայտնվել համացանցում։ Խոսքը «Կոսանդրա» անվանումն ստացած հաուբիցի մասին է, որի հակակումուլյատիվ համալիրը բառացիորեն հավաքված է ծանր գերաններից, դա նախատեսված է նռնականետի կրակոցներից «պարզ» պաշտպանվելու համար։ Ինչպես գրում է «Ռուսական զենքեր» հեռագրային ալիքը, նման կառուցվածքը բավականին մեծ հնարավորություններ ունի դիմակայելու մի շարք արկերի։
Հաուբիցն ինքնին նկատվել է ճակատային գծին մոտ՝ այսպես կոչված «զրոյից» 18 կիլոմետր հեռավորության վրա:
Միևնույն ժամանակ, նման ռուսական «մանղալների» կառուցվածքին առաջին իսկ ծանոթության ժամանակ մի շարք արևմտյան ռազմական վերլուծաբաններ դրանք հուսահատեցնող և ապշեցուցիչ համարելով միարժամանակ ընդունել են այդ կառուցվածքի հնարամիտ պարզությունը, որը ստեղծվել է բառացիորեն ոտքի վրա 1-ին բանակային կորպուսի դոնեցկի արհեստավորների կողմից: Միևնույն ժամանակ, նման պաշտպանությունը բավականին լավ է դրսևորվել իրեն Կրասնոգորովկայի վրա հաջող հարձակման ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը