Ռաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Աբդուլքադիր Ուրալօղլուն մեկնաբանել է որոնողական աշխատանքները ուղղաթիռի կործանումից հետո, որում զոհվել են Իրանի նախագահը և մի խումբ պաշտոնյաներ։
Նախարարը նշել է, որ ողջ գործընթացին հետևել են այն պահից, երբ տեղի է ունեցել վթարը:
«Նախ ստուգեցինք՝ ուղղաթիռը ազդանշան տվե՞լ է, թե՞ ոչ, որից հետո անմիջապես կապվել ենք իրանական կողմի հետ, պարզվել է, որ ուղղաթիռի ահազանգը կամ անջատված էր, կամ ընդհանրապես չկար»,- ասաց նա։