ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Կիրանց գյուղի ճանապարհից, որտեղ ոստիկանական ուժերն են կենտրոնացվել, ուղիղ եթեր է մտել ու նկարագրել իրավիճակը։ 

Նա ասաց, որ իրենց հաջողվել է ոստիկանության 3 շարքից մեկը ճեղքել և անցնել, սակայն, գյուղ գնալ դեռևս չեն հաջողում։ Պատգամավորի խոսքով՝ իրենք հայտնվել են զավեշտալի իրավիճակում, իսկ  ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ միջամտելով, ասաց, որ Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում։ 

«Հայաստանում ոչ մի համակարգ չի աշխատում, մարդու իրավունքների պաշտպանին վերջին անգամ ե՞րբ եք տեսել, «ինտերպոլ»-ով «ռոզիսկ» տվեք գտեք ՄԻ պաշտպանին։ Սա չլսված, չտեսնված անօրինություն է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հրավիրելով միջազգային կառույցների ու դեսպանատների ուշադրությունը։ 

Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Այն, ինչ կատարվում է Կիրանցում, ապօրինություն ու հանցագործություն է, շեշտեց Դանիելյանը։ 

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կազմակերպված երթը դեպի սահմանամերձ Կիրանց խոչընդոտվել է ոստիկանական եռաշարք ուժերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular