Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկը Վլադիմիրի մարզում ինքնաշեն ինքնաթիռով կործանվել է։ Հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։
Օդանավը, պարզվել է, այնքան թեթև է, որ փորձնական թռիչքի ժամանակ ուժգին քամին նետել է մոտ 30 մետր:
Ինքնաթիռը, որում եղել է Իգոր Բուչևիչը, ընկել է դաշտում։ Անկման պատճառը եղել պոչի վնասվելը։ Տղամարդը հինգ տարի է ծախսել այն կառուցելու համար: Օդանավը կշռել է 250 կիլոգրա, կարողացել է ծալվել, հեշտությամբ տեղավորվել է մեքենայի բեռնախցիկում: Բուչևիչը հինգ տարի է ծախսել այն կառուցելու վրա, և այսօր նա որոշել էր փորձարկել, բայց ամեն ինչ չէր ընթացել ըստ պլանի: Բուչևիչը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Տրանսպորտային ոստիկանությունն ու քննչական կոմիտեն սկսել են հետաքննություն։
Օդանավի կոնստրուկտորը արդյունաբերությունում աշխատել է ավելի քան 30 տարի: Նա երկար տարիներ ղեկավարել է «Սատուրն Ավիա» կոնստրուկտորական բյուրոն, որտեղ ստեղծվել են թեթև շարժիչով փոքր ինքնաթիռներ։
Տեսանյութն այստեղ