ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սունդուկյան փողոցի 25 հասցեում երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, րոպեներ անց կրկին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ նշված հասցեում անհայտ անձինք ծեծի են ենթարկում քաղաքացուն և մեղադրում թմրանյութեր տարածելու մեջ: 

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 20։45-ի սահմաններում աշխատանքի բերումով գտնվել է Սունդուկյան փողոցի 25 հասցեի ավտոտնակների մոտ, որտեղ ինքն իրեն լուսանկարել է և մոտեցել նույն շենքի շքամուտքին, որտեղ իրեն են մոտեցել երկու անհայտ անձինք քաշքշել իրեն, գցել գետնին, որի ժամանակ ձեռքից վայր են ընկել փաստաթղթերը և դրամապանակը, ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն`պատճառելով ֆիզիկական ցավ և պահանջել, որ ցույց տա իր հեռախոսի լուսանկարները, որից հետո, երբ զանգահարել է ոստիկանություն նշված անձինք հեռացել են, իսկ նրանց հեռանալուց հետո փնտրել է, սակայն դրամապանակը չի գտել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ա․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում, որպես վաճառքի մասնագետ։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular