ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում BP-ի կողմից կառավարվող «Ազերի-Չիրագ-Գյունաշլի» հանքավայրում նավթի արդյունահանումը 2024 թվականի հունվար-ապրիլին նվազել է մինչև 5,5 միլիոն տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,2 միլիոն տոննայի փոխարեն, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը, գրում է moscowtimes.ru-ն։

Արտասահմանյան ընկերությունների կոնսորցիումը, որը BP-ի ղեկավարությամբ արդյունահանում է Ադրբեջանում նավթ և գազ, արտահանել է 6,9 մլն տոննա նավթ, ինչը կազմում է երկրի ընդհանուր արտահանման 87,3%-ը։

Ադրբեջանում աշխատանքի մեկնարկից ի վեր BP-ն արդյունահանել է ավելի քան 636,2 մլն տոննա նավթ և կոնդենսատ, որից 590,2 մլն տոննա նավթն արդյունահանվել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում։ Շահ Դենիզ հանքավայրում կոնդենսատի արդյունահանումը կազմել է 46 մլն տոննա։

Օտարերկրյա ընկերությունների կոնսորցիումի կողմից արտադրված նավթի և կոնդենսատի արտահանումը արդյունահանման մեկնարկից մինչև 2024 թվականի մայիսի 1-ը կազմել է 634,2 մլն տոննա։

BP-ի գազի արդյունահանումը Շահ Դենիզ հանքավայրում 2024 թվականի հունվար-ապրիլին կազմել է 9,2 միլիարդ խորանարդ մետր, իսկ «Ազերի-Չիրագ-Գյունեշլիում»՝ 4,4 միլիարդ խորանարդ մետր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular