ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում

ՎԻԴԵՈ

«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանն անդրադառնում է Արշակ Կարապետյանի ղեկավարած կուսակցության գրանցման հետ կապված խոչընդոտներին.

«Մերժվել է կուսակցության գրանցումը: Պատճառները տեխնիկական մանր խնդիրներ են, ինչպես նաև պահանջում են նոր համագումար անցկացնել: Կարող է եղել է տեխնիկական մանր խնդիրներ, տվեք մենք կշտկենք՝ հետ կբերենք, բայց դրա համար պահանջել նոր համագումար անցկացնել արդարացի չէ. ասեմ, կարող են նույնիսկ ասել` ինչո՞ւ ես գլխարկով, ինչո՞ւ չես գլխարկով».- ասել է Հովհաննես Շահինյանը:

Հովհաննես Շահինյանը նաև արձանագրում է, որ գեներալ Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ բավականին հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում, «Համահայկական ճակատ» շարժմանը բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատ գործիչներ, հասարակական-քաղաքական ակտիվիստներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ են միանում. գնում են, հանդիպում են, զրուցում են, իրենց աջակցությունն են հայտնում շարժմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular