ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մահացել է Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը` ներկայացնելով դեպքի մանրամասները։

Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Այնուհետև պարզաբանումը շարունակել են գյուղում, ապա ժամը 22.30-ին՝ գերեզմանատան մոտ, որտեղ 24-ամյա երիտասարդը գնացել է չորս հոգու, իսկ 30-ամյա համագյուղացին՝ 35-ամյա հորեղբորորդու հետ։

24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակել է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ին` ժամը 6.45-ին, Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Ձերբակալվել է նաև 24-ամյա հորեղբորորդին։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև մյուս երկու մասնակիցները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular