Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ թափանցիկության մասին օրենքի վրա հետագա մտորումների տեղիք է տալիս։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։
Ես կոչ եմ անում վրացի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը։
Ես շարունակում եմ ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։