ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»,- ասաց երեկ Նեմեսիսի հուշարձանի մոտ Բագրատ սրբազանի՝ դասախոսների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երեկ ու այսօր շատերն ասացին, որ պետք չէ քննադատել Բագրատ սրբազանի հանդուրժողականության, հաշտության օրակարգին իր մասնակցությունը բերած նախկին գլխավոր դատախազին, պետք է ողջունել +1 սկզբունքը՝ ի շահ երկրի առաջ ծառացած թիվ մեկ օրակարգի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման:

Սրբազան հոր առաջ քաշած օրակարգը, ինչ խոսք, առանցքային է, ու դրան պետք է ընդառաջ գնանք յուրաքանչյուրս: Հասարակ մահկանացուներս չենք ներող-չներողը այս կամ այն նախկին պաշտոնյային, հատկապես նրանց, ում ձեռքերին մեղքը չհաստատված մարդկանց արյուն կա: Սակայն այդ օրակարգը կենսունակ կարող է լինել միայն իրական ապաշխարության դեպքում:

Գեներալ Մանվել Գրիգորյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մեղադրական եզրակացությունները հաստատած, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա «դիզելի» շինծու քրեական գործը կարած, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տևական ժամանակ կալանավայրում պահած, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական «ջուր», առանց տուժող գործի մեկնարկը տված, դատավոր Բորիս Բախշիյանի գլխին «սարքած» ու նրան կալանքի տարած, 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո բազմաթիվ քաղաքական կալանավորումների հեղինակ Արթուր Դավթյանը, սակայն, երեկ չապաշխարեց, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող նախկին գլխավոր դատախազն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չի ունեցել և աշխատանքից հեռացել է՝ միայն պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված:

Եվ հետաքրքիր է՝ ինչո՞ւ հանկարծ Արթուր Դավթյանը որոշեց ընդդիմադիր դառնալ ու խոսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին: Իսկ միգուցե դրա պատճառը նրա անկատար երազանքնե՞րն են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular