ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքաված հանրությանը ներկայացրել է շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և տեղեկացրել առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերի մասին։

Քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանը նշեց՝ համախմբմանը կողմ են․

«Ուրախ եմ, որ այն գաղափարը, օրակարգը, որը մենք առաջադրել ենք, այսօր լիուլի արտահայտված էր։ Բոլորի մոտ  համախոհությունը կա, մտքերը պարզ են, գործողություները՝ հստակ՝ ամեն մեկն՝ իր պատասխանտվության բաժնով։ Շատ ուրախ եմ դրա համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ նա կրկին վերահաստատեց, որ դրա մասին դեռևս որոշում չկա, իսկ իր հնարավոր թեկնածության մասին խոսակցությունները քաղաքական կուսակցությունների ըմբռնումներն ու ցանկություններն են, և դա պաշտոնական որոշում չէ։ Նա նաև նշեց, որ այդ հարցով պետք է հանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։

«Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենալու և կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարևոր հանրահավաքն է լինելու»,- ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ շարժումը սկսելու է հստակ նախաձեռնությունների իրականացումը։

Մշակութային գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց նաև պաշտոնաթող սպայական կազմի հետ, որից հետո չցանկացավ մանրամասներ հայտնել քննարկումից և պարզապես հայտարարեց, որ պաշտոնաթող սպայակազմը ևս հանդես է եկել առաջարկություններով։

Զինվորականների հետ փակ հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասաց․

«Մեր պահեստազորի սպաներն էին, գեներալներ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք, դժբախտբար, այս ավերիչ պատերազմից հետո և՛ հոգեբանական, և՛ այլ կերպով, ինչպես մեր ժողովուրդը, ծանր վիճակում են գտնվում։ Նրանք իրենց պատրաստակաամությունն են հայտնել թե՛ մասնակից լինելու շարժման ընթացքին, թե՛ նաև ավելի մեծ թվով հավաքվելու։ Այս հանդիպմանը 200-ից ավելի սպաներ էին՝ երիտասարդ սերնդից մինչև ավելի ավագները, ինչը մեզ որոշակի իմաստով նաև հույս է ներշնչում։ Մենք բոլորին խնդրել ենք, որ հայեցակարգեր կազմեն՝ ինչպես են տեսնում զարգացումն իրենց ոլորտներում»։

Սուրբ Աննա եկեղեցու բակում այս պահին հանրահավաքը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular