ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Անցել է 5 տարի այն ժամանակվանից, երբ ՀՀ կառավարությունն Աբու Դաբիի «Մասդար» (Abu Dhabi Future Energy Company) ընկերության հետ հուշագիր ստորագրեց՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ։ Ծրագիրը պետք է իրականացնեին «Մասդար» ընկերությունը եւ Պետական հետաքրքրությունների հիմնադրամը` ԱՆԻՖ-ը։ Կառավարությունը 377.4 հեկտար հող ներդրեց ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում, Դաշտադեմ եւ Թալին համայնքների տարածքում, իսկ «Մասդարը» պարտավորվեց համայնքների զարգացման համար 320 մլն դրամ վճարել։ Նախատեսված էր, որ Հայաստանի ամենախոշոր արեւային կայանը շահագործման է հանձնվելու 2025 թվականին։ Սակայն մինչ օրս միակ քայլը, որ արվել է, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն է։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է ԱՅԳ-1-ի կառուցումը։ ԱՆԻՖ-ից մեզ պատասխանեցին, որ շինարարությունը դեռ չի սկսվել։ Անգամ շինարարական կազմակերպություն ընտրելու համար մրցույթ դեռ հայտարարված չէ։ Իսկ մեզ հասած տվյալներով, «ԱՅԳ-1» ծրագիրն առհասարակ չեղարկվելու է՝ արժանանալով ԱՆԻՖ-ի մյուս նախաձեռնության՝ «Ֆլայ Արնայի»` ազգային ավիափոխադրողի ճակատագրին։ 

«Մասդար» ընկերության ներկայացուցիչներն էլ, որոնք ահռելի ներդրում են կատարել, ըստ վստահելի աղբյուրից ստացված տվյալների, խիստ բարկացած են եւ ԱՅԳ-1-ի չեղարկումը բացատրել են ռուսների հետ նոր մոդուլային ատոմակայան կառուցելու պայմանավորվածությամբ, որը կլրացնի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկը, եւ հնարավոր է՝ անիմաստ դարձնի արեւային կայան կառուցելը: Անգամ ենթադրել են, որ արաբական աշխարհի հետ հայերը «խնդիր» ունեն, եւ ինչ-որ նոտա են հղել մեր իշխանություններին: Հայաստանից Սաուդյան Արաբիա հատուկ պատվիրակություն է մեկնել` արաբական կողմին հանգստացնելու եւ սիրաշահելու, որ խնդիրը հայ-արաբական հարաբերությունները չեն։

Առհասարակ, կառավարությունում ԱՆԻՖ-ի հարցում այլեւս չկա նախկին լավատեսությունը։ Ավելին` Փաշինյանը խիստ դժգոհ է այս կառույցի գործունեությունից եւ սա համարում է ձախողված պրոյեկտ, որտեղ պետական բյուջեից միլիարդներ են ծախսել, բայց արդյունք չեն ստացել:

Եթե 2023 թվականի հունվարին նա այդ կառույցի աշխատանքը «լավարկելու» առաջարկներ էր պահանջում` խոսելով թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտության մասին, ապա մեկ տարի անց՝ 2024 թ. հունվարին, փոխեց Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար կազմը, համալրեց կառավարության անդամներով, վաղաժամկետ դադարեցվեցին հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները, եւ ԺՊ նշանակվեց հիմնադրամի նախկին «հակափափազյանական» աշխատակից Տիգրան Ղազարյանը։ ԱՆԻՖ-ը, ըստ էության, դարձավ պետական ընկերություն, որը ֆինանսավորվում է ՀՀ բյուջեի միջոցներից։ Սակայն սա չփրկեց այս կառույցին։ Ասում են՝ Փաշինյանը հանձնարարել է փակել ԱՆԻՖ-ը, հիմա աշխատակազմի լայնածավալ կրճատումներ են գնում, ապա կմնա մի փոքր ստորաբաժանում, որը կներառվի Պետական գույքի կառավարման կոմիտեի կառուցվածքում։

ԱՆԻՖ հիմնադրամի մամուլի պատասխանատուն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին եւ գրավոր հարցում պահանջեց։ ԱՆԻՖ-ի տնօրենի ԺՊ Տիգրան Ղազարյանը չպատասխանեց մեր զանգերին։ Դիմեցինք էներգետիկ ոլորտը կարգավորող ՏԿԵ նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ փուլում է «ԱՅԳ-1» կայանի կառուցումը։ Մեզ հայտնեցին, որ ներկայում «Մասդար» ընկերության հետ քննարկումներ են ընթանում, սակայն դրանով արդեն զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, հորդորեցին դիմել նրանց։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ խոստացան պատասխանել ավելի ուշ։ 

Ակնհայտ է, որ պետական մարմինները չգիտեն, թե ինչ սոուսի տակ են մատուցելու երբեմնի փառաբանված ԱՆԻՖ-ի ձախողումների մասին հերթական տեղեկատվությունը եւ դրա լուծարումը։ Չէ՞ որ ինչ-որ կառույցներ բացել-փակելուց, ծրագրերը տապալելուց հետո ինչ-որ մարդիկ պետք է պատասխան տան այդ տապալված ծրագրերի, պետական միջոցներից ծախսված հարյուրավոր միլիոնների համար։ 

2021թ․ հոկտեմբերին կառավարությունն ԱՆԻՖ-ին տրամադրել է 4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի ծրագիրն իրականացնելու համար։ Թե ինչքան է հատկացվել ԱՅԳ-1-ի համար, հայտնի չէ, գիտենք միայն այս ծրագրի ընդհանուր արժեքը՝ 174 մլն դոլար, որի 85 տոկոսը պետք է տար ՀՀ կառավարությունը։ Ո՞վ է պատասխան տալու քամուն տրված միջոցների համար, նախաձեռնվելո՞ւ են քրեական վարույթներ՝ պետական միջոցների վատնման համար։ Եթե մի շարքային գյուղապետի նկատմամբ գործ են հարուցում` մեղադրելով վարորդի հաստիքի վրա 2 տարում 1 միլիոն դրամ վատնելու համար, հիմա խոսքը կարող է գնալ 10 եւ ավելի միլիարդի մասին: Դրա համար պատասխան տվող չի՞ լինելու:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular