ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքի տարբեր ֆունկցիոներների, այդ թվում անվտանգության ուժերի, այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են պաշտպանել Հայաստանը, հավանական է, որ ուղղված է խրախուսել Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանից հեռանալու հարցում, գրում է Russiancouncil.ru-ն:

Այս իրավիճակը պետք է դիտարկել Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության պրիզմայով։ Բայց իրականում Արևմուտքում ոչ ոք Հայաստանի համար չի պայքարելու։ Ի՞նչ է, Արևմուտքը կպայքարի՞ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ։ Ո՛չ: Ադրբեջանի դե՞մ:

Դժվար թե: Հայաստանի ղեկավարությունը պատրանքներ չպետք է ունենա, Արևմուտքի համար կան շատ այլ, ավելի առաջնահերթ խնդիրներ: Այսօր վաղաժամ է խոսել Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու մասին, չնայած հանրապետության պաշտոնյաների կողմից դա անելու պատրաստակամության մասին աճող հռետորաբանությանը։ Արևմուտքում Հայաստանը շարունակում է Ռուսաստանի դեմ քաղաքական պայքարի հերթական դաշտը լինել։

Ցավոք, Արևմուտքում հարավկովկասյան տարածաշրջանը շատ հաճախ է ընկալվում  որպես մի հարթակ, որը կարելի է շահագործել, բայց դա զրոյական խաղ է։ Որտեղ Ռուսաստանը պարտվում է՝ շահում է Արևմուտքը և հակառակը. սա մի քիչ պարզունակ տրամաբանություն է և ոչ այնքան արդյունավետ, բայց այսօր այն գերիշխող է։ Այդ իսկ պատճառով արևմտյան ֆունկցիոներների կողմից անընդհատ թեզեր են հնչում, որոնցով նրանք փորձում են Ռուսաստանը ներկայացնել որպես սպառնալիք, այդ թվում՝ Հայաստանի համար, որպես մի պետություն, որն իբր չի արդարացրել իր դաշնակցի կարգավիճակը, թե իբր Ռուսաստանը ոչինչ չի արել Հայաստանի համար։

Այսինքն ամեն կերպ փորձում են նսեմացնել Ռուսաստանին։ Բայց մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ ասվում է, իրականություն չէ, դա ընդամենը քարոզչական գործիք է։ Ռուսաստանը շատ բան է արել Հայաստանի անվտանգության համար: Հակառակը բարձրաձայնողները պետք է իրենց հարց տան. ի՞նչ ենք արել մենք, եթե այդքան սիրում ենք և ձգտում ենք զարգացնել հարաբերությունները նրա հետ։ Հետևաբար, Արևմուտքի այս տրամաբանությունը, ինչպես և Հայաստանի քննադատությունը Ռուսաստանին, պարունակում են կեղծավորության տարրեր։ Իհարկե, այս բոլոր հայտարարությունները, Արևմուտքի և Հայաստանի բոլոր այս քայլերը բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և ցնցում են այն։ Եվ Հայաստանի հարևաններին, իհարկե, դա չի ուրախացնում։

Ես միշտ երևանյան իմ գործընկերներին ասել եմ, որ, չնայած բոլոր հնարավոր ուղեկցող խնդիրներին, իմաստ ունի ձգտել նորմալացման, հարևանների հետ դրական հարաբերությունների, լուծել տարածաշրջանային խնդիրները առանց արտատարածաշրջանային խաղացողների ներգրավելու և ակտիվացնել 3+3 ձևաչափը։ Եվ այդ դեպքում անվտանգության մարտահրավերներն այնքան սուր չեն ընկալվի, որքան այսօր ընկալվում են:

Այս ֆոնին Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դրականորեն կայուն են. օրերս Իլհամ Ալիևից լսեցինք, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն է։ Այո, աշխատելու բան կա։ Բայց մեր ղեկավարներն ունեն դաշինքը զարգացնելու քաղաքական կամք, որոնք հագեցած են կոնկրետ նախագծերով, այդ թվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով, որը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի և մյուսների համար, որի իրականացմամբ մենք, իհարկե, երկուստեք շահագրգռված ենք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular