ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենոն մի ամբողջ պետության փոխարեն գործ է անում: Ավելին, կասկածից  վեր է, որ այս իշխանական վարչախումբը բացարձակապես ցանկություն չունի, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ արձակվի»,- այս մասին գրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր  էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝  պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular