ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղուկ գազի գինը կրկին նվազել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը կրկին նվազել է: Տարբեր լցակայաններում հեղուկ գազի գինը տատանվում է 60-65 դրամ սահմաններում, մասնավորապես՝

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ հեղուկ գազի գինը այդ նույն լցակայաններում արժեր 100 դրամի սահմաններում։

Մինչդեռ արձանագրենք, որ Երևանի  տարածքում հեղուկ գազի գինը շարունակում է մնալ 100 դրամի սահմաններում։
Սրան զուգահեռ կան նաև խնդիրներ, որոնք մասին ահազանգում են մեր ընթերցողները. այն լցակայաններում որտեղ գինը ցածր, հիմնականում խաբում են.

«Ամենավատն այն է, որ տարբեր տեղեր գնային տարբերությունը հասնում է մինչև 50  և ավելի դրամի, ու պարզ չէ՝ 60 դրամով վաճառո՞ղն է խաբում, թե՞ 100 դրամով վաճառողը, որը և՛ խաբում է, և՛ շահույթ ապահովում»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։

Մենք կշարունակենք հետևել վառելիքի շուկայում արձանագրվող փոփոխություններին, թեև նշենք որ հիմնականի՝ բենզինի գինը, շարունակում է մնալ անփոփոխ:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular