ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը Facebook-ի իր էջում  նշել է միակողմանի զիջումների ցանկը, որոնք հաշտության պայմանագրի քողի տակ Հայաստանին պարտադրվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, գրում է rossaprimavera.ru-ն:

«Ըստ ամենայնի, անհրաժեշտ է բոլորին տեղեկացնել այն պահանջների մասին, որոնք թուրք-ադրբեջանական միությունը փորձում է պարտադրել հայ ժողովրդին և ողջ հայությանը»,- գրել է Ճշմարիտյանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը կարծում է, որ հայ հանրության զգալի մասը տեղյակ չէ թուրք-ադրբեջանական միության կողմից Հայաստանին առաջադրված պահանջներին։ Նա ներկայացրել է այս պահանջների ցանկը.

— պաշտոնապես հրաժարվել հիշատակել Արցախի Հանրապետությունը և առավել ևս հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

— պաշտոնապես հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից,

— ընդունել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրություն՝ չեղյալ համարելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը,

— փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ հանելով Արարատ լեռան պատկերը, - կրճատել ՀՀ զինված ուժերի թվաքանակը և դադարեցնել զենք-զինամթերքի գնումը,

— հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ միջազգային հարթակներում ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

- խաղաղության պայմանագիր կնքել բացառապես Ադրբեջանի առաջարկած պայմաններով,

- նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը սահմանազատման և սահմանագծման անվան տակ  Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանային տարածքները և դուրս բերել հայկական զինված ուժերը իրենց դիրքերից,

- Ադրբեջանին փոխանցել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ դրանք անվանելով միջանցքներ կամ այլ անվանումներ,

— Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

— դադարեցնել Հայկական ատոմակայանի շահագործումը

- մոռանալ Բաքվի բանտերում պահվող պատանդների ու ռազմագերիների մասին և երբեք չպահանջել նրանց արտահանձնումը Հայաստանին: Նախկին նախարարի խոսքով, եթե վերը նշված պահանջները կատարվեն, ապա Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել իր անվտանգության ապահովման ավանդական ուղիներից և ամբողջովին կախված լինել Ադրբեջանի և Թուրքիայի բարերարությունից։

«Եթե փորձենք տրամաբանորեն մտածել և մի քիչ ավելին կանխատեսել, ապա կստացվի, որ թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության կազմաքանդումն է և Հայաստանի հայաթափումը»,- եզրափակել է Ճշմարիտյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular