ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Խարկովին, ապա ներկայում նման ծրագրեր չկան»,- համապատասխան հարցին պատասխանել է նա:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Խարկովի ուղղությամբ շարունակվող մարտերի մեղքը Ուկրաինայի ներկայիս իշխանությունների վրա է։

Նախօրեին հաղորդվել էր, որ իրավիճակը Խարկովում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում, այնքան լուրջ է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված է եղել չեղարկել ծրագրված այցը Իսպանիա և ուղիղ գալ Խարկով, որն իրական վտանգի տակ է ռուսական առաջխաղացումից:

«Ինձ համար իսկապես կարևոր է այստեղ լինելը: Իրավիճակը շատ լուրջ է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը», – ասել էր Զելենսկին:

Նա շատ հստակ ասել էր, որ ԱՄՆ-ի օգնության ձգձգումն անմիջական ազդեցություն է ունեցել պատերազմի և հյուսիսարևելյան սահմանի երկայնքով տիրող իրավիճակի վրա: Լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ԱՄՆ-ն է մեղավոր նրա համար, ինչը հիմա կատարվում է Խարկովում։

«Դա աշխարհի մեղքն է: Պուտինին մեր հողերի օկուպացիայի հնարավորություն են տվել։ Բայց հիմա աշխարհը կարող է օգնել: Մեզ անհրաժեշտ է ընդամենը երկու Patriot համակարգ: Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը, եթե մենք ունենանք դրանք», – հավելել էր Զելենսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular