ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդը՝ Տիգրանաշենն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Այսպիսի մտահոգություն են հայտնում Տիգրանաշենի բնակիչները՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ մոտ մեկ տարի առաջ արված հայտարարությունը։ 

2023 թվականի մայիսի 22-ին նա հրապարակային ասել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ 

«Ձեռքս չի գնում նույնիսկ այգում գործ անեմ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա։ Արդեն մտածում ենք՝ ո՞ւր ենք գնալու, որտե՞ղ ենք ապրելու, ինչո՞վ ենք զբաղվելու։

Հայաստանը դարձրել են փախստականների երկիր։ Էսօր էլ արթնացել ու առաջին գործը՝ զանգել եմ Կիրանց, տեսնեմ՝ հանձնեցի՞ն, թե՞ դեռ մարդիկ ապրում են, որովհետև գիտենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց գյուղի կանանցից մեկը, ով անչափահաս երեխաներ ունի և հիմա անհանգստությունից տեղը չի գտնում։  

Տիգրանանշեն բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի, Սյունիքի մարզերին և Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։ 

«Ճիշտ է, դեռ պետական մակարդակով չեն ասել, որ Տիգրանաշենը հանձնում ենք, բայց երևի կհիշեք, թե ինչպես մեր պատուհասը հրապարակային ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Ղարաբաղը։ Ու էդտեղից սկսվեց հանձնման գործընթացը։ Իմիջիայլոց, նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է։  Հիմա ո՞նց հավատանք մի երկրի ղեկավարի, որը տարրական արժանապատվություն չունի։ Թուրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի»,- ասաց նա։    

Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Տիգրանաշենը «Քյարքի» անունով ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում։

Մեր զրուցակիցն ասում է, որ անհանգիստ են ոչ միայն գյուղի, այլև Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհի համար, որը շրջափակման մեջ է առնելու Հայաստանը, երկիրը հայտնվելու է ճգնաժամի մեջ։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular