ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգտվելով Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի և ընդդիմության նախաձեռնած բողոքի գործողություններից՝ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ակտիվորեն շարունակում է զբաղվել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջները կատարելով։

Նախօրեին, հիշեցնենք, ստորագրվել էր համապատասխան արձանագրությունը երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից։

Ըստ էության՝ գործող իշխանությունները վստահ են, որ ավարտել են սահմանազատման խնդիրները և այլևս կարող են անցնել հաջորդ նպատակին, իսկ Ադրբեջանի հաջորդ պահանջը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջն է։

Իլհամ Ալիևը, ինչպես նաև նրա թուրք գործընկեր Էրդողանը բազմիցս նշել են, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխել: Մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում են Սահմանադրության նախաբանում նշված Անկախության հռչակագիրը, որով Հայաստանը ճանաչում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության զինանշանը, որտեղից պահանջում են հեռացնել Արարատ լեռը։

Փաշինյանը նաև կարծում է, որ Սահմանադրությունը փոփոխելու հետ միաժամանակ պետք է ևս մի քանի քայլեր իրականացվեն, հատկապես՝ Սահմանադրությունից հեռացվի օրենսդրորեն ամրագրված Հայ-առաքելական եկեղեցու գերակա դիրքը, այսօր, երբ ընդդիմադիր շարժումն առաջնորդում է հոգևորականը, Հայ-առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներ էլ պայքարում են գործող իշխանությունների դեմ, քաղաքական դիրքորոշումներ արտահայտում, Փաշինյանը ցանկանում է մինչև վերջ հարվածել եկեղեցուն, մի կողմից էլ սեփական խմբակցությանը հրահանգել է եկեղեցու հարկումն օրինականացնող նախագծեր մշակել։

Ազգային ինքնության հիմքերին գործող իշխանությունների հարվածներն առաջիկայում շարունակվելու և ուժգնանալու են։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մի քանի անգամ զգուշացրել է նման ձեռնարկի վտանգավորության մասին։

Օրեր առաջ էլ իր տված հարցազրույցում Կարապետյանը նշել է, թե՝ «Փաշինյանը շատ վտանգավոր ղեկավար է հայ ժողովրդի համար, պատմության մեջ մենք նման ղեկավար չենք ունեցել ոչ մի անգամ։ Իրենք ուզում են մեր ժողովրդից նոր ժողովուրդ ստեղծել, ասում է Սահմանադրության 18-րդ հոդվածը պետք է փոխել, դա մեր քրիստոնյա հավատքին է վերաբերում, ասում է պատմությունից պետք է հրաժարվել, նոր պատմություն է գրում, ընտանիքին վերաբերող մասով էլ է ուզում փոփոխություն անել»,- նկատել է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության՝ բոլոր այս հանգամանքները վկայում են, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության, գործ ունենք ոչ թե ապիկար և տգետ մի թափառախմբի, այլ օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular