ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սփյուռքի հանդիսատեսը միշտ պահանջատեր է ու նվիրյալ դեպի ժողովրդական երգը (տեսանյութեր)

ՖՈՏՈ

Past.am-ը գրում է.

Ժող.երգի փայլուն կատարող Մավր Մկրտչյանը գործընկերների հետ համերգային շրջագայությամբ գտնվում էր ՌԴ-ում: Նա ելույթ է ունեցել 18 հայաշատ քաղաքներում: Հետևելով սոցիալական ցանցերին՝ հասկանալի է դառնում, որ բուռն արձագանքի է արժանացել երգիչը: Նա միշտ աչքի է ընկել իր երգացանկով, որում ներառված են հայրենասիրական երգեր:

Past.am-ը զրուցեց երգչի հետ` տեղեկանալու նրա գործունեության նորություններին ու տպավորություններին:

Դուք նոր եք վերադարձել համերգային շրջագայությունից, կպատմե՞ք Ձեր տպավորությունների մասին:

Տպավորություններս շատ վառ են, կարող եմ երկար խոսել դրանց մասին, բայց կասեմ, որ ամեն ինչ հրաշալի էր:

Ռուսաստանաբնակ հայ հանդիսատեսը ժող.երգի հանդեպ պահանջատե՞ր է, և արդյո՞ք նոր սերնդի մեջ սերմանված է, պահպանվում է սեր՝ դեպի ազգային երգը:

Ոչ միայն ռուսաստանաբնակ, այլ, առհասարակ, հայ հանդիստեսը միշտ էլ ունեցել է և առավել ևս հիմա ունի մեծ պահանջ, ժող․ երգի կարոտ են: Պարզապես նոր լուծումներով պետք է ավելի ակտիվացնել և մասսայականացնել:
 
Իսկ վերջին մի քանի տարում ես ինքս մեծ աճ եմ տեսնում մեր նոր սերնդի հետաքրքրությունը դեպի ժող. երգ:

Ո՞ր հայկական համայնքն էր ավելի կազմակերպված ու պահպանողական :

Ընդհանրապես Ռուսաստանում կան շատ կազմակերպված համայնքներ, բայց ես շատ կուզենայի, որ բոլոր մեր հայ համայնքներն այդպես լինեն։ Կան տեղեր, որտեղ մարդիկ իսկապես շատ մեծ գործ են անում ավագ սերնդի համար, ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները մնան ազգային հիմքի վրա: Հայկական մշակութային կենտրոններ են ստեղծում, բայց, ցավոք, դա ոչ բոլոր տեղերում էր այդպես:

Շարունակությունը` այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular