ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում, դա պայմանագրային էր։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանազատման այս գործընթացը ամենասկզբում հնարավոր է էսկալացիայի գործընթաց է եղել, բայց փոխարինվել է դիվանագիտական լուծման։

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որոշակի առանձնահատկություններ ուներ, կար ՌԴ-ի ակտիվ մասնակցություն: 

ՌԴ-ն երբ սկսեց 2022թ․-ից այլ գործողություններով զբաղվել, մեր տարածաշրջանում այլ արդյունք ստացվեց», -ասել է Գրիգորյանը։

Խոսելով Կիրանց գյուղի մասին Գրիգորյանը ավելացրեց․

 «Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չունենք։ Իրականության մեջ մենք ստանում ենք այն, ինչ Հայաստանինն է և սահման ենք գծում։ Սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորությունով լուծումն է։

Կիրանցում ճանապարհի մասով լուծումներ ունենք։ Այս պահին ճանապարհի խնդիր չկա, երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով չեն մնում ՀՀ-ին՝ մեկը տուն է, երկրորդը կացարան, երրորդը չաշխատող խանութ-վագոն, չորրորդը ավտոտնակ:

Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular