Զգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԶգուշացում
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է ստեղծվելու Հայաստանի համար: Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք: Սա լուրջ անհանգստության և անվստահության առիթ է դառնալու տարածաշրջանի այլ երկրների համար: Օրինակ՝ Իրանի կողմից սա կարող է դիտվել որպես անվտանգային սպառնալիք:
Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Տեսականորեն այս իրավիճակի ամենաճիշտ լուծումը կարող է լինել Հայաստանում օտարերկյա գործակալների մասին օրենքի ընդունումը, սակայն Հայաստանում աշխատող թուրք-արևմտյան գործակալներն այնպես են զավթել իշխանությունը, որ գործնականում դա անհնար է:
Նարեկ Մալյան