Որերրորդ երեխան եք դուք, և ինչ է դա ասում ձեր բնավորության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴուք երևի լսել եք այն վարկածի մասին, որ ավագ երեխաները լինում են պատասխանատու, իսկ միակ երեխաները եսասեր և պահանջկոտ: Ճի՞շտ է արդյոք, որ ձեր բնավորությունն ու տաղանդը կարող են կապ ունենալ այն փաստի հետ, թե տան որերրորդ երեխան եք դուք:
Այս փոխկապակցվածության թեորիան առաջին անգամ առաջ է բերվել դեռևս 1920-ական թվականնեին, Զիգմունդ Ֆրեյդի գործընկեր Ալֆրեդ Ադլերի կողմից: Ալֆրեդի կարծիքով ընտանիքում երեխայի ծնվելու հերթականությունը շատ մեծ նշանակություն ունի.
Առաջնեկ (երեխաներից ամենամեծը): Ըստ Ալֆրեդի, առաջնեկը լինում է պահպանողական, ձգտում է իշխանության և հակված է ղեկավարելու: Սովոր լինելով հոգ տանել և պաշտպանել իրենից փոքրին,նա նաև մեծանում է հոգատար, հակված լավ հայր (մայր) լինելու, և շատ հաճախակի է վերցնում նախաձեռնությունն իր ձեռքերի մեջ:
Միջնեկ (երկրորդ) երեխա: Նրանք առաջնորդվում են մեծ քրոջ կամ եղբոր օգնությամբ: Շատ հաճախ են փորձում ինչ-ինչ բաներում ավելի լավը լինել, քան իրենց մեծ եղբայրը կամ քույրը: Զարգացման տեմպն ավելի բարձր է: Բարեսիրտ են և հակված չեն եսասիրության: Իրենց առաջ կարող են դնել շատ վեհ նպատակներ, սակայն դրանց չհասնելով երբեք թեվաթափ չեն լինում:
Կրտսեր (ամենափոքր) երեխա: Որպես կանոն ամեն կողմից շրջապատված են սիրով և հոգատարությամբ: Հաճախ իրենց լիարժեք չեն զգում և ցանկանում են լինել ավելի ազատ իրենց գործողություննեում: Մեծերից առաջ անցնելու միտումներ ունեն: Հաճախ են դառնում լավագույնն իրենց ընտրած ասպարեզում (լավագույն սպորտսմեն, երաժիշտ և այլն) և միշտ կարողանում են ընդհանուր հայտարարի գալ այլ մարդկանց հետ: Այնուհանդերձ փոքրերն ավելի շատ են հակված են թեթևամիտ և անպատասխանատու լինելու, քան մեծերը:
Միակ երեխա: Հաճախ են մրցակցում հայրիկների հետ: Սովորաբար շատ երկար են լինում մայրիկների հոգատարության ներքո, նույնն ակնկալելով մնացածից: Այսպիսի ապրելակեպից էլ կարող է առաջ գալ ուշադրության կենտրոնում լինելու կարիքն ու եսասիրությունը: Հաճախ են ունենում խնդիրներ հասակակիցների հետ շփվելու ընթացքում: Չնայած ամեն ինչին իրեն առաջ դրված նպատակներին հասնում են անվերապահորեն: