ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում ասել է, որ հույս ունի, որ Հայաստանը «այս տարի» կդառնա Եվրամիության անդամ։ Պատասխանելով հարցին, թե ո՞ր տարում կուզենայիք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, Փաշինյանը պատասխանել է. «Ե՞րբ, այս տարի», գրում է anna-news.info-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Դանիայում էր: Նա հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ և քննարկել Հայաստանի և Դանիայի միջև բազմամաոլորտային  համագործակցության հարցեր։
Այցի ընթացքում Փաշինյանը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, այժմ միջազգային քաղաքական խորհրդատվական Rasmussen Global կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, ում հետ Հայաստանի իշխանությունները «լոբբիստական» պայմանագիր են կնքել։ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովին և «Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության» թեմայով քննարկմանը մասնակցելու համար։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների և անվտանգության մարտահրավերների շուրջ, երկկողմանի ընդգծվել է այդ ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդգծել է Հայաստանի կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
Դանիայում գտնվելու ընթացքում Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, այդ թվում՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի պատրաստակամության մասին։ «Մենք վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ սկսելու մեր միջպետական  սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները, որոնք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, դառնում են պետական  սահմաններ։ Սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է»,- ասել է նա։
Հետաքրքիր է այն, որ Դանիայի հայկական սփյուռքը հակադրվել է Փաշինյանի քաղաքականությանը և բողոքի ցույց կազմակերպել նրա դեմ նրան անվանելով ստախոս։ Պիկետի մասնակիցները վանկարկել են. «Սուտասան է, ՀՀ-ում ժողովրդավարություն չկա»։ «Մի հավատացեք այն ամենին, ինչ նա ձեզ ասելու է», - ասել են ցուցարարները, որոնք ձեռքներին Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն էին։ Դանիայի հայերը պահանջել են Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին, քանի որ նրա հրաժարականը պահանջում են նաև բուն հանրապետությունում։
Հավելենք, որ Երևանում և Հայաստանի այլ մարզերում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են։ Քաղաքացիները զանգվածաբար բողոքում են միակողմանի զիջումների արդյունքում Հայաստանի տարածքների մի մասը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի կուրսի դեմ։ Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ժողովրդական բողոքի ցույցերի առաջնորդներն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կուրսը կայունացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular