ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Սպասում ենք Բագրատ Սրբազանի ծրագրին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ամենն իր չափաբաժին մեղքն ունի և պատասխանատվությունը։

Վստահ եմ, որ ժամանակը կգա և բոլորը պատասխանատվության կենթարկվեն, նրանք ովքեր կատարել են այդ հանցագործությունը,  այս ամենը վերաբերվում է նրանց, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ՝ ես։

Արցախցիները մոտ ժամանակներս հայտարարություն կանեն, այն է  2020 թվանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի պատասխանատունն են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը։

Այդ փաստաթուղթը մինչ այսօր էլ ուժի մեջ է, և այդ 3-ը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը Արցախ»,-ասեց նա։

Այն հարցին թե ինչպես նա եկավ Հայաստան՝ Բալասանյանը պատասխանեց․

«Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ։  Իմ միակ խնդիրը՝ Արցախցիների հետ վերադարձն է»։

«Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և  նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի»,-ասեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular