Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի:
Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը վիրավորել է լրագրող Անի Գևորգյանին։
Միջադեպը սկսվել է, երբ լրագրողը նկարահանել է Կիրանցի ճանապարհին կատարվողը, մասնավորապես, Նազարյանի և գնդապետ Մախսուդյանի վեճը։
«Անի ջան, ինչո՞ւ ես այսքան նկարում, որ հոնորարդ շատ տա՞ն, դու չես ամաչո՞ւմ: Դու եկել ես ուրիշ նպատակներով»,- ասել է Նազարյանը: