ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական լարված իրավիճակը դպրոցներից մեկում․ ինչ է կատարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող մոտ 500-ից ավելի երեխաներ,  նրանց ծնողները, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ Արագածոտնի մարզպետը անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասում էր.

«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝.

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:

Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»:

Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոմեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց:

Հիմա այս պահին դպրոցի բակում մենք սկսել ենք ստորագրահավաք, և այն ներկայացնելու ենք Արագածոտնի մարզպետին, եթե հետևություններ չարեց և չեղյալ չհայտարարեց իր կողմից անհիմն հրամանը, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների:

Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է:

Ու մեծն Թումանյանը նաև ասում էր՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Ու հիմա մարզպետի կողմից մեր երեխաներին պարտադրում են, որպեսզի դասադուլներ անեն, չմասնակցեն դասապրոցեսին  ու դրա թիվ մեկ պատասխանատուն մարզպետն է, այնպես որ էս լավ կոլեկտիվը, որ 7 տարի է՝ ծաղկում է, 7 տարի է՝ բարգավաճում է, անհիմն հրամանի պատճառով փորձում են խաթարել: Դպրոց, որը նաև հերոսներ է տվել, այդ թվում՝ Արցախյան մի քանի պատերազմների:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ծնողները իմացել են, որ դպրոցի տնօրինությունը բարեկարգում է դպրոցի անբարեկարգ 7-րդ կորպուսը, անգամ ինքնակամ մասնակցում են այդ աշխատանքներին, նրանք օգնում են շինարարներին, ու հիմա ասում են, որ ցավ են ապրում, որ մարզպետարանը դպրոցի կոլեկտիվին խրախուսելու փոխարեն անհեթեթ պատճառաբանություններով ազատում է տնօրենին. այստեղ են ասում ՝ մարզպետի որոշումն այնքան անհեթեթ է, որ եփած  հավի ծիծաղը կգա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular