ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրբազանն ու նրա գաղափարը. բողոքի առաջնորդը Հայաստանը նախապատրաստում է թեոկրատիայի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փաստացի խոսում է թեոկրատիայի հեռանկարի վերաբերյալ, ինչի մասին են վկայում մոտ երկու տասնյակ հայեցակարգային դրույթները, որոնք նա հնչեցրել է մայիսի 12-ին»,-սոցցանցում իր կարծիքն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։ Այս մասին գրում է Eadaily.com-ը։

«Ամեն ինչ հիմնված է բարոյական բաղադրիչի վրա` տնտեսագիտությունից և միջազգային հարաբերություններից մինչև ընտանիքի ինստիտուտի սահմանումը, որն իր հերթին հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Դա է վկայում նաև այն առանցքային հայտարարությունը, որ վարչապետի թեկնածուն չպետք է լինի քաղաքական շահեր հետապնդող որևէ կուսակցության կամ խմբի ներկայացուցիչ»,- նկատել է հայ քաղաքագետը։

Նրա կարծիքով` հայ հասարակության մեջ «աբսուրդային, բայց արմատացած «նախկին-ներկա» դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, արքեպիսկոպոսի ելույթները նպատակ ունեն ապաաշխարհիկացնել քաղաքական համակարգը և բարձրացնել Հայ Առաքելական Եկեղեցու դերը»:

«Ակնհայտ է, որ պատմական այս փուլում ներկա ազգային խորը դեպրեսիայից դուրս գալու համար մեզ պետք են ոչ այնքան տեխնոկրատներ և ճգնաժամային կառավարիչներ, որքան գաղափարախոսներ։ Իսկ ժամանակակից Հայաստանում միակ օրինական ինստիտուտը, որը կարող է գաղափարական մոտեցում առաջարկել` Առաքելական եկեղեցին է։

Իհարկե, սա ընդամենը վարկած է, բայց ինչպես Ալբերտ Էյնշտեյնն է ասել` «խնդիրը լուծելու համար նախ պետք է դուրս գալ խնդրի սահմաններից»։ Այստեղ առանցքային խնդիրը գոյություն ունեցող քաղաքական համակարգն է և արմատացած քաղաքական մշակույթը։ Հենց դա է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը` առաջարկելով բոլորովին նոր քաղաքական մտածողություն և, հնարավոր է, կառավարման նոր ձև», - նշել է Դավթյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular