ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2007թ. Նիկոլ Փաշինյանը, նստացույց է սկսել Ազատության հրապարակում. պատմության այս օրը (16 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։

1919-Հայաստանի  նախարարների խորհուրդը  որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարան։

1948-ծնվել է հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։

1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1985-ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1987-վախճանվել է հայ քիմիկոս, օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1988-Բաքվի Լենինի հրապարակում տեղի է ունեցել ուսանողների առաջին համաքաղաքային ցույցը ի նշան բողոքի Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման։

2001-Հայաստանի հինգ մարզերում գործունեություն ծավալած «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպությունը Գյումրիում իրականացնում է բակերի բարեկարգման ծրագիրՙ ընդգրկելով քաղաքի նորակառույց թաղամասերն ու տնակներից ազատվող տարածքները:

2005-Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

2006-պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի եւ օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:  

2007-վախճանվել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։ -«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ:

2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։

2019-Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ ներկայացել են դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

2020-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։

1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի  միացյալ ուժերը  պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտնական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

-Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժաննա դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար»-ի վերանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։

-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելոռուսիայում։

1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1966-Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակույթային հեղափոխություն»։

1967-Լենինգրադյան Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են գունավոր «Ռուբին» առաջին հեռուստացույցները։

1995-Հոլլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003-տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular