ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները: Պատասխանելով հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում», քաղաքացիների 26.9 տոկոսը ասել է`

ընդհանրապես բացասական,

19.6%-ը` ավելի շուտ՝ բացասական,

21.5%-ը` ավելի շուտ՝ դրական

և 14.3%-ը` լիովին դրական:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները՝ Նիկոլ Փաշինյանի շարժման ու ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասով, և շատ հետաքրքիր պատկեր արձանագրվեց:
«Ավտորիտար», «բռնարար», «թալանչի» և այլ «ահասարսուռ» պիտակավորումների արժանացած նախկին իշխանության օրոք ոստիկաններն ավելի լավն էին, փաստորեն: Հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Իմ քայլը» շարժման ընթացքում»,
2018-ին քաղաքացիների 11.5 տոկոսը ասել է՝

ընդհանրապես բացասական,

14.9%-ը` ավելի շուտ՝ բացասական,

48.7%-ը` ավելի շուտ՝ դրական

և 21.4 %-ը` լիովին դրական:

Փաստորեն, կրկնակի ավել վստահություն կար ոստիկանների նկատմամբ 2018-ին, քան այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular