ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեն մի նետիր դեղնած վարագույրները. ԱՅՍ միջոցը կօգնի վերադարձնել դրանց սկզբնական սպիտակությունը

ՖՈՏՈ

Ահա ձեզ խորհուրդ, որը կօգնի վերադարձնել վարագույրների սկզբնական սպիտակությունը:

Վարագույրների սպիտակեցումը զելյոնկայով բավական աշխատատար գործընթաց է, բայց արժե ջանք թափել:

Վարագույրը դառնում է թարմ և շատ սպիտակ:

Ինչպես սպիտակեցնել դեղնած վարագույրները

1. Նախքան սպիտակեցումը սկսելը շղարշն անհրաժեշտ է լավ լվալ:

Դրա համար վարագույրը թրջիր տաք ջրով, թող 2 ժամ, հետո մանրամասն լվա:

2. Կեղտոտ ջուրը քամիր և վարագույրը 2 ժամով թրջիր լվացքի փոշով ջրով: Հետո շղարշը պարզաջրիր և արագ սկսիր սպիտակեցումը:

3. Տաք ջրի մեջ ավելացրու 3 ճ/գ սովորական աղ:

4. Հետո զելյոնկան այնպես բացիր, որ խուսափես կանաչ հետքերից վարագույրի վրա: 10-15 կաթիլ զելյոնկա լուծիր 1 բաժակ ջրի մեջ: Լավ խառնիր նստվածքից խուսափելու համար: Խառնուրդը մի քանի րոպեով թող ու ևս մեկ անգամ խառնիր:

5. Համոզվելով, որ բաժակի հատակին նստվածք չկա, խառնուրդը լցրու աղաջրով ամանի մեջ: Վարագույրը դիր ջրի մեջ, թող 2-3 րոպե՝ անընդհատ շրջելով:

6. Շղարշն այդ լուծույթում պահելուց հետո պետք է այն լավ ողողել և քամել՝ առանց պտտելու: Վարագույը կախիր: Կտեսնես, որ այն կարծես նոր լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular