ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես փորձում են արտաքուստ ցույց տալ քպականները: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացումներին զուգահեռ, ինչպես նաև Բագրատ Սրբազանի մասնավորապես «սրճային» հայտարարություններից հետո ՔՊ-ի ներսում ոչ միայն անհանգստություններն են մեծանում, այլև միմյանց նկատմամբ անվստահությունը: Առավել ևս, որ այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առանձին քպականներ պատրաստ են «կամուրջներ ստեղծել» շարժման լիդերների հետ, ինչի արդյունքում բոլորը բոլորին սկսել են կասկածամտորեն նայել:

Ընդ որում, Փաշինյանը չի վստահում ոչ մեկին, իսկ «վերին էշելոնի» քպականներն իրենց թիմերով՝ մյուսներին: Ավելին, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Կոպենհագեն մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է, որ քպական պաշտոնյաներն ու հատկապես պատգամավորները աջուձախ «չնայեն», այսինքն՝ այս օրերին այլևս որևէ հանդիպում չունենան ո՛չ բարեկամների, ո՛չ ընկերների, ո՛չ ծանոթների հետ, էլ չենք խոսում «այլ ուժերի» ներկայացուցիչների մասին: «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն»,- հանձնարարվել է քպականներին՝ հավելելով, որ ցանկացած շեղում այս հանձնարարությունից կհամարվի կասկածելի:

Մեր տեղեկություններով, նման հրահանգը ոչ միայն զարմացրել ու նույնիսկ զայրացրել է մի շարք պատգամավորների, այլև ավելի է խորացրել անհանգստությունները. «Բա ասում եք՝ ամեն ինչ լավ է, վերահսկվում է, էլ ինչի՞ համար է այս ամենը»: Նրանց նաև անհանգստացնում է այն, որ Փաշինյանն ինքը հայ ժողովրդից թաքնվում է նույնիսկ մարզերից բերված հազարավոր ոստիկանների թիկունքում, այդ թվում՝ երեկվա միջոցառման ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի ընդամենը մեկ հայտարարությունից հետո ժամեր շարունակ Երևանի ամբողջ կենտրոնը լցրել էր ոստիկաններով, ինչը նաև թիմում են համարում Փաշինյանի մեծ վախերի նշան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular